Download as pptx, pdf, or txt
Download as pptx, pdf, or txt
You are on page 1of 17

Գնահատում

21-րդ դարի ուսուցումը և գնահատման հաջողված տեսակները աստիճանաբար


դառնում են սովորողակենտրոն՝ առաջարկելով մանկավարժներին
պատկերացումներ, որոնք օգնում են ուսուցումն ավելի անհատականացնել
յուրաքանչյուր սովորողի համար:

Ի՞նչ է գնահատումը։
Ի՞նչ ենք հասկանում «ուսուցանող գնահատում» ասելով:
Ի՞նչ ենք հասկանում ամփոփիչ գնահատում ասելով։
Ի՞նչ է գնահատումը։
Գնահատումը գործընթաց է, այն սովորողի մասին քանակական և որակական տվյալների
հավաքագրումը, համադրումը և մեկնաբանումն է։
Աշխարհում գոյություն ունեն գիտելիքների գնահատման բազմաթիվ ձևեր ու մեթոդներ, ինչպես նաև գնահատման սանդղակներ։

Ինչի՞ համար է պետք գնահատումը։


Երեխայի հմտությունների և ունակությունների օբյեկտիվ գնահատումն
անհրաժեշտ է նրա ուժեղ կողմերը, հմտություններն ու ունակությունները, լրացուցիչ
օգնության կարիք ունեցող կողմերը բացահայտելու՝ սովորողի համար համապատասխան
ուսումնառություն պլանավորելու նպատակով։ Այն ցույց է տալիս, որ սովորողը հասել է
անհրաժեշտ մակարդակի ուսումնառության ընթացքում և պատրաստ է անցնել

կրթական հաջորդ մակարդակին:


Գնահատման ձևերը
• Գնահատման այս ձևը նպատակ ունի
Ուսուցանող գնահատում բարելավելու երեխայի ուսումնառության
/Գնահատում սովորելու համար/ գործընթացը: Այն իրականացնում է
ուսուցիչը, որը կրում է շարունակական
/Assessment for learning/ բնույթ:

• Այս տիպի գնահատումը նպատակ ունի


Ամփոփիչ պարզելու, թե ինչքանով է երեխան
յուրացրել կրթական ծրագիրը, և որքան է
/միավորային/ նրա գիտելիքների մակարդակը:
գնահատում Գնահատման ընթացքը կապված է
կրթական ծրագրերի հետ և
/ Սովորածի գնահատում/ իրականացվում է թեստերի, գրավոր
/Assessment of learning/ աշխատանքների և քննությունների
միջոցով:
Ուսուցանող գնահատում
Ուսուցանող գնահատումը սովորողի կողմից ուսումնական նյութի
յուրացման հետ կապված թերըմբռնումների, սխալների ու
դժվարությունների բացահայտման և դրանց հաղթահարման, սովորողի
մտածողության ու ճանաչողության ոլորտն ընդլայնելու համակարգված
գործընթաց է, որի միջոցով, հետադարձ կապի կիրառմամբ,
իրականացվում է ուսումնական գործընթացում տեղեկությունների
հավաքման և արժևորման միջոցով կրթական չափորոշիչների,
ուսումնական ծրագրերի ու դասավանդման մեթոդների բարելավումը:
Ուսուցանող գնահատում նշանակում է, որ յուրաքանչյուր սովորող
կարող է և պետք է առաջ գնա։
Դասարանում յուրաքանչյուրը հանճարեղ է, բայց եթե
դուք ձկանը պետք է գնահատեք ծառի վրայով սողալու
կարողության համար, ապա նա ամբողջ կյանքում
կտառապի այն մտքից, որ ինքն անկարող է:
Ալբերտ Էյնշտեյն
 
Ուսուցանող գնահատման մեկ շրջափուլ

Տարբերվելով ուսումնառության արդյունքի մրցակցային գնահատումից` այն


օգնում է ուղղորդելու աշակերտին դեպի դասընթացի ավարտին անցկացվելիք
ամփոփիչ գնահատումը:
Ամփոփիչ գնահատում
Ամփոփիչ գնահատումը տեղեկատվության հավաքումն է այն մասին, թե
ուսումնառության նպատակի որ աստիճանին է հասել սովորողը։

Ամփոփիչ ստուգման տարբեր միջոցների կիրառմամբ այն չափում է, թե ինչպես


է սովորել աշակերտը։ Ամփոփիչ գնահատման նպատակն է՝ ուսուցանված
ուսումնական նյութի, թեմայի կամ գործնական աշխատանքի՝ սովորողի կողմից
տիրապետման աստիճանը թվով կամ այլ նիշով արտահայտելը: Միավորային
գնահատումն ուսումնառության ընթացքում սովորողի ձեռքբերումների
մակարդակը թվանշանով արտահայտելն է՝ համաձայն
առարկայական չափորոշչի:
Միավորային գնահատումն ունի մրցակցային բնույթ ու դրանով իսկ նրա
դերը դառնում է չափազանց կարևոր: Աշակերտի ուսումնական
ձեռքբերումներին միավոր վերագրելը պիտի լինի ճիշտ և արդարացի:
Քանի որ ուսուցիչը հիմնականում առաջնորդվում է
հարաբերականության սկզբունքով, հետևաբար ՝այս դեպքում առավել
կարևոր է դառնում արդարացիությունը: Դրված միավորի
անարդարացիությունն ունենում է բազմակողմանի վատ հետևանքներ:
Այն սովորողի մոտ նվազեցնում է սովորելու ձգտումը, դպրոցը դարձնում է
անցանկալի վայր, որպես ձևավորվող քաղաքացի նա կորցնում է հավատն
ուսուցչի ու հասարակական արդարության նկատմամբ և կարող է
առաջացնել նաև այլ անկանխատեսելի վատ հետևանքներ: Անցանկալի
իրավիճակից կարելի է խուսափել նիշային գնահատման հնարավորինս
օբյեկտիվ ձևերի կիրառմամբ:
Տարբեր բաղադրիչներով միավորային գնահատումն օգնում է առավել
ամբողջական պատկերացում կազմելու սովորողի մասին: Դրանով
բացահայտվում են սովորողի տարբեր կարողությունների և
հմտությունների նրա տիրապետման աստիճանները: Այդ
համապատկերում սովորողին պարզ են դառնում նրա գործունեության
հաջողված և թերի կողմերը: Դա հնարավորություն է ընձեռում սեփական
թերությունների վերացման, ինչպես նաև` ապագա մասնագիտական
ճիշտ կողմնորոշման համար:
Սակայն չպետք է մոռանալ մի կարևոր փաստ,որ «Երբ միջոցը դառնում է
թիրախ, այն դադարում է լավ միջոց լինել»:
• Եթե կարկանդակը
համտեսում է
խորհարարը, դա
ուսուցանող
գնահատմանն է
համարժեք:
• Երբ այն համտեսում է
հաճախորդը, դա
ամփոփիչ
գնահատմանն է
համարժեք:
ԳՆԱՀԱՏՄԱՆ ՁԵՎԵՐԸ
Ըստ նպատակների գնահատման ձևերը հետևյալն են.
Սովորողի ուսումնառության ունակությունների բացահայտում։
Այս գնահատման նպատակն է բացահայտել երեխայի հոգեկան զարգացման մակարդակը,
նրա ուժեղ և թույլ կողմերը, կրթության կազմակերպման առանձնահատուկ պայմանները:
Բոլոր երեխաներն էլ ցանկանում են սովորել,եթե ուսուցումը համապատասխանում է իրենց
զարգացման մակարդակին։

Գնահատման ձև է նաև բնութագրումը։


Ինչպե՞ս է գնահատվում ուսումնառությունը ուսումնական
ծրագրում

Շատ կարևոր է հիշել, որ աշակերտը դպրոցում գտնվում է սովորելու համար:


Այսինքն՝ ուսուցանող փուլի ցանկացած և բոլոր տեսակի գնահատումներն
արժեք ունեն միայն այն դեպքում, երբ աջակցում են ուսումնառությանը:

Ուսուցիչը կատարում է բոլոր, այդ թվում՝ կրթության առանձնահատուկ


պայմանների կարիք ունեցող երեխաների համար ուսումնառության
գործընթացի կազմակերպչի դերը: Բազմաթիվ երկրների փորձը ցույց է տալիս,
որ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող աշակերտների
համար մշակված մեթոդներն իրականում շատ արդյունավետ են բոլոր
աշակերտների համար:
 
Զարգացման մոտակա գոտի
Լ. Ս. Վիգոտսկին զարգացման մոտակա գոտու մասին տեսության մեջ նշում է, որ
միայն այն դեպքում, երբ ուսուցումը մեկ քայլ առաջ է երեխայի զարգացման ներկա
մակարդակից, այն կարող է զարգացնող լինել: Ինչպե՞ս է այս տեսակետն առնչվում
ինքնուրույնության հետ: Վիգոտսկին ասում է, որ երեխայի յուրաքանչյուր
տարիքային փուլում կա գործողությունների շրջանակ, որ նա կարողանում է
ինքնուրույն կատարել: Այս շրջանակից դուրս կա գործողությունների ևս մի շրջանակ,
որտեղ երեխան կարողանում է գործողություններ կատարել միայն մեծահասակի
օգնությամբ, իսկ դրանից դուրս այն բոլոր գործողություններն են, որոնք երեխան
առհասարակ չի կարողանում կատարել այս տարիքում: Եթե ուսուցիչը ճիշտ է
գնահատում երեխայի զարգացման մոտակա գոտին և ուսուցումը կազմակերպում է
այդ գոտու սահմաններում, ապա այդ ուսուցումը կարող է զարգացում ապահովել:
Այն դեպքում, երբ դասավանդողը երեխային իր մոտակա զարգացման գոտուց դուրս
հանձնարարություններ է տալիս, դա կասեցնում է երեխայի զարգացումը:
Գնահատման եղանակները

Ընթացիկ գնահատում Ամփոփիչ գնահատում


Գնահատման տեսակները

Պարտադիր տեսակներ Ոչ պարտադիր տեսակներ

բանավոր հարցում տնային աշխատանք

կարճ ժամանակի համար


գործնական աշխատանք
նախատեսված թեստեր

թեմատիկ աշխատանք

ուսումնական նախագիծ
Գ․Ա․ - 3-2-1 մեթոդը` 3 բան, որը հիշեցի, 2-ը՝ սովորեցի և 1-ը՝ կկիրառեմ:

3 2 1

     

     

     
Շնորհակալություն

Նյութը պատրաստեց Ա․Խոսրովյանը

You might also like