Download as pptx, pdf, or txt
Download as pptx, pdf, or txt
You are on page 1of 17

ԱՌԱՐԿԱ: «ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ

ՀԻՄՈՒՆՔՆԵՐ

 Թեմա 1: Հաշվապահական
հաշվառման առարկան և մեթոդը

1
ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՍԱՀՄԱՆՈՒՄԸ

Հաշվապահական հաշվառում`կազմակերպության
 ակտիվների,

 սեփական կապիտալի,

 պարտավորությունների վիճակի ու շարժի,

 եկամուտների և ծախսերի

վերաբերյալ դրամական արտահայտությամբ


տեղեկատվության հավաքման, գրանցման և
ընդհանրացման համակարգ` գործառնությունների,
այլ դեպքերի և իրադարձությունների համընդհանուր և
փաստաթղթային հաշվառման միջոցով.

2
ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ
ԱՌԱՐԿԱՆ
Հաշվապահական հաշվառման առարկան
կազմակերպության ամբողջ
ֆինանսատնտեսական գործունեությունն է՝ այդ
գործունեությունը իրականացնելու համար
անհրաժեշտ `
 ակտիվները,
 դրանց գոյացման աղբյուրները,
 դրանց կազմում տեղի ունեցող
փոփոխությունները,
 ֆինանսատնտեսական գործունեության
հետևանքները: 3
ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ
ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԸ
 Հաշվապահական հաշվառման
ուսումնասիրության օբյեկտներն են
մատակարարման, արտադրության և իրացման
գործընթացները և դրանք ձևավորող
գործառնությունները:
 Տնտեսական գործառնությունը գործողություն է,
որն արտացոլում է տնտեսական փաստերը,
գործարքները, հաշվարկները, ֆինանսական
գործունեության արդյունքները:
 Տնտեսական գործառնությունների միջոցով
արտացոլվում են միջոցների և դրանց գոյացման
աղբյուրների կազմում տեղի ունեցած
փոփոխությունները:
4
ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ

 Մատակարարման գործընթացում
կատարվում է պաշարների համալրում:
 Արտադրության գործընթացում
կազմակերպության աշխատողները
աշխատանքի առարկաները մշակում և
վերածում են պատրաստի արտադրանքի:
 Իրացման գործընթացի նպատակը
թողարկված արտադրանքի վաճառքն է:

5
ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ

 Ըստ կազմի և տեղաբաշխման


Ակտիվներ
 Ըստ գոյացման աղբյուրների

6
ԱԿՏԻՎՆԵՐ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ

 Ակտիվը կազմակերպության կողմից


վերահսկվող միջոց է՝ որպես անցյալ դեպքերի
արդյունք, որի օգտագործումից
կազմակերպությունը ակնկալում է
տնտեսական օգուտների աճ:
Ակտիվը ճանաչվում է հաշվառման մեջ,
երբ
1. հավանական է, որ ակտիվից տնտեսական
օգուտը կհոսի կազմակերպություն,
2. այն ունի արժեք, որը կարող է
արժանահավատորեն չափվել:
7
ԱԿՏԻՎՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ
Ընթացիկ ակտիվներ
 ակնկալվում է ակտիվն իրացնել կամ սպառել
սովորական գործառնական փուլի ընթացքում,
 ակտիվը պահվում է առևտրական նպատակով

 ակնկալվում է ակտիվն իրացնել հաշվետու

ժամանակաշրջանից հետո տասներկու ամսվա


ընթացքում
 դրամական միջոցների կամ դրանց
համարժեքների տեսքով են:
Ոչ ընթացիկ ակտիվներ
 Բոլոր այլ ակտիվները պետք է դասակարգվեն
որպես ոչ ընթացիկ:

8
ՈՉ ԸՆԹԱՑԻԿ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ
 Ոչ ընթացիկ նյութական  Ոչ ընթացիկ ոչ նյութական
ակտիվներ ակտիվներ
 Մաշվող հիմնական միջոցներ  Ֆիրմային անուններ

 Հողամասեր  Համակարգչային ծրագրեր,

 Կենսաբանական ակտիվներ  Արտոնագրեր

 Ներդրումային գույք  Հեղինակային իրավունքներ

 Ֆինանսական  Լիցենզիաներ

վարձակալությամբ ստացված
հիմնական միջոցներ  Ոչ ընթացիկ ֆինանսական
 Օգտագործման համար ոչ ակտիվներ
 Ձեռք բերված բաժնետոմսեր
մատչելի հիմնական միջոցներ
 Ձեռք բերված պարտատոմսեր

 Տրամադրված
փոխառություններ

9
ԸՆԹԱՑԻԿ ԱԿՏԻՎՆԵՐԻ
ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ

 Պաշարներ և կենսաբանական
ակտիվներ
 Գործառնական և այլ ընթացիկ
դեբիտորական պարտքեր
 Ընթացիկ Ֆինանսական ներդրումներ
 Դրամական միջոցներ

10
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑԻԿ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ

Պաշարներ և Գործառնական Ընթացիկ Դրամական


կենսաբանակա դեբիտորական ֆինանսական միջոցներ
ն ակտիվներ պարտքեր ներդրումներ
• Նյութերը,  Դեբիտորական • Պարտատոմ- • Դրամարկղ,
• Սպառվող պարտքեր սերը, • Հաշվարկային
կենսաբանակ վաճառքի գծով • Բաժնետոմսերը հաշիվ,
ան  Դեբիտորական , • Արտարժութայի
ակտիվները, պարտքեր այլ • Ավանդները և ն
• Անավարտ եկամուտների • Տրամադրված • Բանկային այլ
արտադրութ- գծով փոխառություն հաշիվներ
յունը,  Տրված ները՝ մինչև մեկ
• Արտադրանքը, ընթացիկ տարի
ապրանքները: կանխավճար- տևողությամբ:
ներ
 Դեբիտորական
պարտքեր
հարկերի գծով
 Այլ
դեբիտորական
պարտքեր

11
ՊԱՍԻՎՆԵՐ- ՏՆՏԵՍԱԿԱՆ
ՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՈՅԱՑՄԱՆ
ԱՂԲՅՈՒՐՆԵՐ
 Սեփական կապիտալ
Սեփական կապիտալը կազմակերպության ակտիվների
մնացորդային բաժինն է՝ բոլոր պարտավորությունները
հանելուց հետո:

 Պարտավորություններ
Կազմակերպության ներկա պարտականությունն է`
որպես կատարված գործառնությունների (դեպքերի)
արդյունք, որի կատարումն ակնկալվում է, որ կհանգեցնի
կազմակերպությունից տնտեսական օգուտներ
մարմնավորող միջոցների արտահոսքի:

12
ՊԱՍԻՎՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ
 Սեփական կապիտալ
Կանոնադրական կապիտալ
Էմիսիոն եկամուտ
Կուտակված շահույթ կամ վնաս:
Պահուստային կապիտալ
 Պարտավորություններ
Ոչ ընթացիկ պարտավորություններ
Երկարաժամկետ վարկեր, փոխառություններ
Պարտավորություններ ֆինանսական վարձակալության
գծով
Շնորհներ
Ընթացիկ պարտավորություններ
Կարճաժամկետ վարկեր, փոխառություններ
Գործառնական ե այլ ընթացիկ կրեդիտորական պարտքեր
13
ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ
ԸՆԹԱՑԻԿԻ ԵՒ ՈՉ ԸՆԹԱՑԻԿ
 Կազմակերպությունը պարտավորությունը պետք է
դասակարգի որպես ընթացիկ, երբ`
 ակնկալում է այն մարել կազմակերպության սովորական
գործառնական փուլի ընթացքում,
 պահում է հիմնականում առևտրական նպատակներով,
 ենթակա է մարման հաշվետու ժամանակաշրջանից հետո
տասներկու ամսվա ընթացքում,
 կազմակերպությունը չունի անվերապահ իրավունք`
հետաձգելու պարտավորության մարումը հաշվետու
ժամանակաշրջանից հետո նվազագույնը տասներկու
ամիս:
 բոլոր այլ պարտավորությունները դասակարգվում են
որպես ոչ ընթացիկ:

14
ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ընթացիկ (մինչև 1տարի ժամկետով) Ոչ ընթացիկ(1տարուց ավելի


ժամկետով)

• Կարճաժամկետ վարկեր  Երկարաժամկետ վարկեր


• Կարճաժամկետ  Երկարաժամկետ
փոխառություններ փոխառություններ
• Կրեդիտորական պարտքեր  Երկարաժամկետ
գնումների գծով պարտավորություններ
• Ստացված կանխավճարներ ֆինանսական
• Պարտքեր հարկերի գծով վարձակալության գծով
• Պարտքեր աշխատավարձի  Այլ ոչ ընթացիկ
գծով պարտավորություններ
• Այլ ընթացիկ
պարտավորքություններ:

15
ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԵԹՈԴԸ ԵՒ ԴՐԱ
ՏԱՐՐԵԸ

Մեթոդը՝ հաշվապահական հաշվառման


օբյեկտների ուսումնասիրության և
հետազոտության եղանակների
ամբողջություննն է:
1. Փաստաթղթաորում
2. Գույքագրում
3. Հաշվապահական հաշիվներ
4. Կրկնակի գրանցում
5. Գնահատում
6. Կալկուլացիա
7. Հաշվապահական հաշվեկշիռ
8. Ֆինանսական հաշվետվություն
16
ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԱՐՄԱՆ
ԿԱՆՈՆՆԵՐԸ

 1. Հաշվապահական հաշվառումը վարվում է՝


 1) կրկնակի գրանցման եղանակով՝ հաշվապահական
հաշվառման պլանին համապատասխան,
 2) անընդհատ՝ կազմակերպության պետական
գրանցման պահից մինչև նրա գործունեության
դադարեցման գրանցման համար դիմումը պետական
ռեգիստր մուտքագրելու օրը:
 2. Անալիտիկ (վերլուծական) հաշվառման և
սինթետիկ (ընդհանրացված) հաշվառման
տվյալները պետք է համապատասխանեն
միմյանց:
 

17

You might also like