Untitled

You might also like

Download as pptx, pdf, or txt
Download as pptx, pdf, or txt
You are on page 1of 11

ՏՈՒՐ

ԱՐԵՒՅԱԻՆ
ՀՈՒՆԱՍՏԱ
ՍՈՆԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
239.000(առանց ավիատոմսի)
Տուրի տեւողություն 
7 օր

Համառոտ նկարագրություն
✈️Մեկնում ենք միասին բացահայտելու
գաղտնիքներով լեցուն արևային
Հունաստանը, որը հանդիսանում է
Օլիմպիական խաղերի, արևմտյան
փիլիսոփայության, գրականության,
պատմագրության, քաղաքագիտության,
մաթեմատիկական սկզբունքների,
ժողովրդավարության և արևմտյան
թատրոնի բնօրրանը: Մեր ուղևորության
ընթացքում կտեսնենք Աթենքի զարդը
համարվող Ակրոպոլիսը, Էրեքթեոնը,
հունական ամֆիթատրոնը, կլինենք
Հեփեստոսի և Զևսի նշանավոր
տաճարներում և այլն: Տուրի ընթացքում
հայկական հետքերի որոնմամբ կլինենք
նաև Մայր Աթոռի գերակայության տակ
գործող ✝️Աթենքի հայկական Սուրբ
Աստվածածին եկեղեցում և այլն։ Եվ այս
ամբողջ ընթացքում ✔️հայկական խմբով և
✔️հայախոս գիդ-ուղեկցողի հետ միասին:
Արժեքը ներառում է
■  ա) գիշերակաց 3* հյուրանոցում
■  բ) ծրագրով նախատեսված տեսարժան վայրերի
մուտքի տոմսերը
■  գ) հայկական խումբ և հայ խմբի ղեկավարի
ուղեկցություն ամբողջ տուրի ընթացքում
■  դ) մեկանգամյա սնունդ` նախաճաշ հյուրանոցում
■  ե) ճանապարհային բժշկական
ապահովագրություն (travel insurance)
■  զ) վիզայի աջակցություն
Ուղևորության ծրագիր.
Օր՝1
Հունաստանի սիրտ՝ Աթենք
■ Աթենքի հայկական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի
■ Զբոսանք Աթենքում

■ Ավիաչվերթ Աթենք: Կտեղավորվենք հյուրանոցում, որից հետո հայկական


հետքերի որոնմամբ կուղևորվենք Աթենքի հայկական Սուրբ Գրիգոր
Լուսավորիչ եկեղեցի: Վերադառնում ենք հյուրրանոց: Ազատ ժամանակ
քաղաքում:
Օր՝2
Հին Հունաստանի գաղտնիքները
■ Ակրոպոլիս
■ Էրեքթեոն
■ հունական ամֆիթատրոն
■ Հռոմեական ագորա
■ Քամիների աշտարակ
■ Մոնաստիրակի հրապարակ
■ Հունաստանի հետ մեր ծանոթությունը կսկսենք պատմական նշանավոր
վայրեր այցելությամբ: Կայցելենք Աթենքի զարդը համարվող Ակրոպոլիս,
որ կառուցվել է դեռևս Ք. ա. 1-ին հազարամյակում: Ակրոպոլիսի
բարձրությունից կհիանանք Աթենքի գեղեցկությամբ և կշարունակենք մեր
ճանապարհը դեպի Հին Հունաստանի գլխավոր տաճարներից մեկը
հանդիսացող Էրեքթեոն (Ք. ա. 5-րդ դար), կլինենք ժամանակի հռչակ
վայելող անֆիթատրոնում, որից հետո կտեսնենք ժամանակի ամենահին
օդերևութաբանական հուշարձանը՝ Քամիների աշտարակը, կտեսնենք
Հռոմեական ագորան և կքայլենք Մոնաստիրակի հրապարակով:
Օր՝3
Հեթանոսական աստվածների երկիրը.

■ Հունական ագորա
■ Հեփեստոսի տաճար
■ Զեւսի տաճար
■ Օլիմպիական ժամանակից խաղերի ստադիոն՝
Պանատինաիկոս
Սկսում ենք բացահայտել Հին Աստվածների երկիրը: Մեր
ուղևորության երրորդ օրը կայցելենք Ակրոպոլիս բլրի վրա
գտնվող Հունական ագորա, կայցելենք Ք. ա. 4-2-րդ դարերում
կառուցված Հին Հունաստանի ամենամեծ տաճարը՝
Օլիմպիական Զևսի տաճար, կլինենք Ագորայում գտնվող և
ներկայումս լավագույնս պահպանված՝ Հեփեստոսի
տաճարում, որից հետո կայցելենք ժամանակից նշանավոր
Օր՝4
Պատմական Աթենք

■ Աթենքի ակադեմիա
■ Սինտագմայի հրապարակ
■ Աթենքի քաղաքային շուկա
Օր՝5
Աննման Սանտորինի և կամ մայրաքաղաք Նաֆպլիոն

Ազատ օր կամ ցանկացողները կարող են մեկնել


Հունաստանի երբեմնի ամենագեղատեսիլ
մայրաքաղաքներից մեկը Նաֆպլիոն, որը
համարվում է հունական Վենետիկ: Հին
հունական դիցաբանության համաձայն, քաղաքը
հիմնադրել է Պոսեյդոնի որդի Նաֆպլիոսը: Դեպի
Նաֆպլիոս ճանապարհին հնարավորություն
կունենանք տեսնել հայտնի Կորընթոսի
ջրանցքը։ ✔️Կամ հնարավոր է կազմակերպել
ուղևորություն դեպի հրաշագեղ Սանտորինի
կղզի։ Այստեղ հնարավորություն կունենաք
տեսնել գեղեցիկ ճարտարապետությամբ,
սպիտակ հեքիաթ հիշեցնող քաղաքը, որը
հանդիսանում է ամենաշատ այցելվող հունական
քաղաքներից մեկը:
Օր՝6
Էգեյան ծովի հրաշք կղզիներ

Ազատ օր, կամ ցանկացողները լրացուցիչ


գումարով կարող են մասնակցել 3 կղզիներ
ներառող հետաքրքիր ծովային
ճանապարհորդությանը (կրուիզին), որի
ընթացքում նավի մեջ կլինի կենդանի
երաժշտություն և կտրվի ճաշ։ Տուրի ընթացքում
կայցելենք նաև հայտնի Սուրբ Նեկտարիոսի
տուն եւ եկեղեցի։
Օր՝7
Հայկական եկեղեցի, վերադարձ

■ Աթենքի հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցի (Մայր Աթոռին


պատկանող)
■ Ազատ ժամանակ քաղաքում
■ Մեկնում օդանավակայան ✈️գեղեցիկ տպավորություններով
վերադարձ Հայաստան
ՇՆՈՐՀԱԿԼՈՒԹՅՈՒՆ

You might also like