Download as pptx, pdf, or txt
Download as pptx, pdf, or txt
You are on page 1of 11

ՀԱՅԿԱԿԱՆ

ԸՆՏԱՆԻՔ
ՀԱՅԿԱԿԱՆ ՆԱՀԱՊԵՏԱԿԱՆ
ԸՆՏԱՆԻՔ
«Զորավոր է այն ազգը, որն ունի զորավոր ընտանիքներ: 
Ազգերի զորությունը ընտանիքների մեջ է»: 

  Հատված Գևորգ
Մարզպետունի պատմավեպից
Հայերի նահապետը և օրինակելի
կերպարը Հայկ Նահապետն էր, ով
իր մեջ ամփոփում էր հայկական
ընտանիքի նահապետի
հավաքական կերպարը:
Նահապետական ընտանիքն իր մեջ
ընդգրկում էր մոտավորապես 4-5
սերունդ: Այն ընդգրկում էր մեկ հոր
զավակների մի քանի սերունդ՝
իրենց կանանցով, որոնք բոլորն
ապրում էին մեկ հարկի տակ:
Գերդաստանի գլուխը կամ
նահապետը ընտանիքի ավագ
տղամարդն էր:

Նահապետից հետո ընտանիքում


երկրորդ մարդը, նահապետի
օգնականն ու ընտանիքում նրա
բարձր հեղինակությունը պահողն
իր կինն էր: Կնոջ կարևորագույն
պարտականությունը տան կրակն
անշեջ պահելն էր: Կնոջ մահն
անգամ շատ հաճախ
համեմատվում էր օջախի կրակը
մարելու հետ:
ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԳԵՐԴԱՍՏԱՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ

Երիտասարդների միջև
ամուսնությունները որոշում էին
գերդաստանի անդամները, և շատ
ժամանկ ամուսնությունները ոչ այլ ինչ
էին, քան գերդաստանների միջև կնքվող
համաձայնություններ: Երկու
գերդաստանները որոշում էին
ամուսնացնել իրենց զավակներին:
Ընտանիքի ավագ կանայք, տղայի մոր
հետ միասին գնում էին աղջկատեսի: Եթե
աղջկա ծնողները նույնպես համաձայն
էին, նրանք թույլ էին տալիս իրենց
աղջկան զննել: 
Շատ տարածված էր
նաև օրորոցային
նշանդրեքները կամ,
այսպես կոչված,
օրօրոցախազը: 
 Չէին խրախուսվում
ամուսնությունները
գյուղաբնակների և
քաղաքաբնակների
միջև:
ՀԱՅԿԱԿԱՆ ԱՎԱՆԴԱԿԱՆ ԸՆՏԱՆԻՔ

Դարեր ի վեր հայ ժողովուրդը մեծ կարևորություն է տվել ընտանիքին։


Ավանդական հայ ընտանիքը եղել է մեծ, որտեղ տան ղեկավարը եղել է
տղամարդը, իսկ կինը պատասխանատու է եղել ընտանիքում
համերաշխություն և անդորր պահպանելու

համար։ Իսկական հայ


ընտանիքում առանձնահատուկ
հարգանք է եղել տան մեծերի
նկատմամբ։ Տատիկ,
պապիկներ որոնք
շրջապատված են եղել
թոռնիկներով, ում համար
նրանց հեքիաթները մոգական
ուժ են ունեցել։ Հայ ազգը միշտ
եղել է հայրենասեր և ամեն մի
ընտանիքում փոքր հասակից
երեխաներկ մեջ սերմանվել է
հայրենիքը սիրելու, հայրենիքին
նվիրվելու ու ազգը անձնուրաց
պաշտպանելու մտածելակերպը։
Ավանդական հայ ընտանիքի ձևավորած
մտածողությունը և մեր օրերը

Մեր օրերում հին ավանդութով


ապրող ընտանիքներ գրեթե
չկան։ Հայ ազգի
մտածելակերպը փոխվել է։
Գիտության զարգացումը,
ուրիշ ազգերի հետ շփումը և
շատ այլ գործոններ ազդել են
հայ ըտանիքի երբեմնի
համախմբվածության,
մտածելակերպի վրա։

 Մեր ազգը բազմաչարչար ազգ է, որը տեսել է թե՛ պատերազմ, թե՛


կոտորած և թե՛ երկրաշարժ։ Այս ամենը փոխել է մեզ, բայց կա մի բան ինչը
չի փոխվի երբեք, դա նվիրվածությունն է ընտանիքին, ազգին և հայրենիքին։
ԱՐԴԻ ՀԱՅ ԸՆՏԱՆԻՔԻ ՄԻ ՔԱՆԻ
ԽՆԴԻՐՆԵՐ

ՊԱՆԴԽՏՈՒԹՅՈՒՆ

ԱՐՅՈՒՆԱՊՂԾՈՒԹՅՈՒՆ

ԱՄՈՒՍՆԱԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՊԱՆԴԽՏՈՒԹՅՈՒՆ

Պանդխտությունն, ընդհանրապես, հայոց դարավոր ցավն է` իր բոլոր


տխուր ու մռայլ հետեւանքներով: Նշանավոր պատմաբան Լեոն այդ
մասին գրում է. ՙՀայ ընտանիքն ընդհանրապես եւ գյուղականը
մասնավորապես ուներ մի այլ ոխերիմ, անգութ թշնամի
պանդխտությունը,: Պանդխտության խնդիրը չվերացավ նաեւ
խորհրդային տարիներին: ՙԽոպան՚ մեկնած ամուսինը, մի քանի
տարի միեւնույն վայրը գնալուց հետո, նոր ընտանիք էր կազմում`
մոռանալով նախկինը: Պանդխտության խնդիրը ընտանիքում՝ շատ
հիանալի օրինակ է ներկայացված Գրիգոր Զոհրապի ՙԱյրին՚
նորավեպում:

Պանդխտության մերօրյա
դրսեւորման ձեւերից մեկն էլ այն
է, որ այսօր պանդխտության են
մեկնում... կանայք: Դա
նախկինում իր նախադեպը
չունեցող երեւույթ է: 
ԱՐՅՈՒՆԱՊՂԾՈՒԹՅՈՒՆ

Հայերի մեջ գոյություն ունեն ազգակցության (արդի ըմբռնումներով`


հարազատական, բարեկամական) երեք ճյուղեր` արյունակցական,
խնամիական եւ հոգեւոր, որոնցով կարգավորվում են ամուսնական
հարաբերությունները:

768թ. արգելվեց ամուսնությունը


մինչեւ ազգակցության չորրորդ
աստիճանը, իսկ 1243թ. Սիսի
ժողովում որոշվեց արյունակցական
7-րդ պորտից հետո միայն թույլ տալ
ամուսնությունը:
Այժմ էլ, սովորույթի ուժով, մեզանում,
հիմնականում, շարունակում են
պահպանվել ազգակիցների
ամուսնության թույլատրելիության
այն օրենքները, որոնք ժամանակին
իրենց հաստատագրումն են ստացել
եկեղեցական օրենքներում ու
դարերով կենսագործվել ժողովրդի
ամուսնա-ընտանեկան
հարաբերություններում:
ԱՄՈՒՍՆԱԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Այսօր վտանգված է հայ ընտանիքի ամրությունը,


հետեւապես` խարխլվում են մեր ազգային
հիմքերը: Եթե նախկինում հայոց կենցաղին
գրեթե խորթ էր ամուսնալուծությունը, ապա մեր
օրերում այն զգալի չափերի է հասնում:
Վերականգնելի է ամեն մի կորուստ, բայց հայ
ընտանիքի բարոյական այլասերումը կարող է
անդառնալի լինել, եթե ժամանակին
կանխարգելիչ միջոցներ չձեռնարկվեն: 

Անժխտելի է, որ ընտանեկան
բարոյականի հետ կապված
հարցերում նրա ամենաեռանդուն
աջակիցը պետք է լինի Հայ
եկեղեցին, որի ազգապահպան
գործունեության մասին միայն հուշեր
են մնացել:
Շնորհակալություն դիտելու
համար:

Դասախոս՝ Սարգսըան Անժելա

Կատարող՝ Խաչատրյան Նարա

You might also like