Download as pptx, pdf, or txt
Download as pptx, pdf, or txt
You are on page 1of 12

ՀԱՅԿԱԿԱՆ ԹԱՏՐՈՆ

• 1827 թվականին
արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին ա
ռանցքային դեր խաղաց նոր
ժամանակաշրջանի թատրոնի զարգացման մեջ՝
մասնավորապես արևելահայության թատերական
կյանքում, քանի որ թատերական գործիչները
հնարավորություն ստացան ավելի սերտ շփվել
ռուսական մշակույթի հետ։ Հատկանշական է այն,
որ Ալեքսանդր Գրիբոյեդովի «Խելքից
պատուհասը» ստեղծագործության առաջին
բեմադրությունը, որին ներկա էր նաև հեղինակը,
բեմադրվել
է Երևանում 1877 թվականի դեկտեմբերին։
• Պետրոս Մաղաքյան
• <<Արևելյան թատրոն>>
• 1963թ․
• 1850-1860 թվականներին ի հայտ եկան Մ.
Պատկանյանի, Նիկողայոս Պուղինյանի, Մ.
Տեր-Գրիգորյանի, Հովհաննես
Գուրգենբեկյանի և այլ դրամատուրգների
կենցաղային կատակերգությունները։ 1863 թ
վականին Գևորգ
Չմշկյանի ղեկավարությամբ Թիֆլիսում
ստեղծվում է
հայկական թատրոն։ 1865 թ Երևանում բեմա
դրվում են առաջին հայկական
ներկայացումները, իսկ 1873 թվականին
դրամատուրգ, դերասան և ռեժիսոր Էմին
Տեր-Գրիգորյանի ղեկավարությամբ
ստեղծվում է թատերախումբ։
• 1905-1907 թվականներին հայկական թատրոնը զգալի վերելք է ապրել։ Դեռևս
1890-1900 թվականներին մեծ քաղաքների (Թբիլիսի, Բաքու) բանվորական
շրջաններում կազմակերպվում էին հայկական սիրողական ներկայացումներ։
Այնուհետև ստեղծվում են ժողովրդական թատրոններ, որտեղ խաղում են և
սիրողական մակարդակի դերասաններ, և պրոֆեսիոնալներ։
• Թիֆլիսում ստեղծվում են հանրամատչելի թատրոններ՝ «Ավչալյան լսարանը» (
1901 թ), «Մուրաշկո թատրոնը» (1902 թ), «Արաքսյանի հավլաբարյան թատրոնը» (
1903 թ), «Զուբալովի անվան ժողովրդական տունը» (1909 թ)։
• Բաքվում բանվորական շրջանների ժողովրդական տներին կից գործում էին
նաև հայկական դրամատիկական խմբակներ։ Հայկական սիրողական
թատերախմբերը հանրամատչելի ներկայացումներ են բեմադրում Երևանում,
Ալեքսանդրապոլում, Բաթումում, Շուշիում, Ելիզավետպոլում (Կիրովաբադ)։ Այս
թատրոնների և թատերախմբերի ներկայացումները հանրության լայն շերտերի
համար էին նախատեսված, նրանք բեմադրում էին դասական և
ժամանակակից դրամատուրգիայի ստեղծագործությունները, տոմսերի գները
մատչելի էին։ Այս թատրոններից որոշները գործել են ընդհուպ մինչև 1914
թվականի առաջին համաշխարհային պատերազմը։
• 1860-ական թվականներին Կոստանդնուպոլսում և
Թիֆլիսում հանդես եկող հայկական սիրողական
թատերախմբերը դառնում են պրոֆեսիոնալ
հայկական թատրոններ։ Պատմական կարևոր
իրադարձություն է դառնում Հակոբ Վարդովյանի կողմից
«Արևելյան թատրոն»-ի հիմնումը 1861 թվականին,
իսկ 1869 թվականին Կոստանդնուպոլսում ստեղծում է
«Վարդովյան թատերախումբ»-ը, որը գործում է
մինչև 1877 թվականը՝ ռուս-թուրքական պատերազմի
սկսվելը։ 1873 թ ստեղծվում է մի թատերախումբ, որը
ղեկավարում էր դրամատուրգ, դերասան և ռեժիսոր Էմին
Տեր-Գրիգորյանը։
• 1870-ական թվականների վերջերին թուրքական
կառավարությունը Կոստանդնուպոլսից վտարեց
հայկական թատրոնները։ Այդ թվականին
Կոստանդնուպոլսից Անդրկովկաս տեղափոխվեցին
բազմաթիվ հայ դերասաններ, որոնց թվում են Պետրոս
Ադամյանը, Սիրանույշը, Աստղիկը, Ազնիվ Հրաչյան, Մ.
Մնակյանը և այլք։
• 1868թ․ Հակոբ Վարդովյանի
գլխավորությամբ ստեղծվում է
թատրոն, որը հանդես է գալիս
նհայերեն և թուրքերեն
ներկայացումներով։ Մաղաքյանի
թատրոնը սկզբունքորեն դեմ էր
թուրքերեն ներկայացումների և
մրցակցության մեջ մտավ
Վարդովյանի հետ։
• ՎԱրդովյանը իր շուրջ հավաքեց
ամնաօժտված դերասաններին, այդ
թվում Պետրոս Ադամյանին և
Սիրանույշին։
• Հայկական թատրոնում ռեալական
ուղղվածությունը պահպանել են
դերասաններ Ալեքսանդր
Աբելյանը, Սիրանույշը, Պողոս
Արաքսյանը, Ա.
Հարությունյանը, Արմեն
Արմենյանը, Արամ Վրույրը, Գրիգոր
Ավետյանը, Օվի Սևումյանը, Գևորգ
Պետրոսյանը, Օլգա
Մայսուրյանը, Զաբելը, ովքեր
խաղացել են Թիֆլիսում, Բաքվում և
այլ քաղաքներում։
• ․

You might also like