Հիպովոլեմիկ շոկ,սինկոպե

You might also like

Download as pptx, pdf, or txt
Download as pptx, pdf, or txt
You are on page 1of 34

Շոկ

Վերակենդանացման բաժանմունք
Մարիամ Գավալյան
Շոկ
• Շոկը արյան շրջանառության սուր
անբավարարությամբ
պայմանավորված վիճակ է,որը
հանգեցնում է օրգանների
պերֆուզիայի խանգարման
թթվածնով հագեցած արյան
մատակարարման
անբավարարության հետևանքով
Դասակարգում
• Հիպովոլեմիկ կամ հեմոռագիկ շոկ
• Օբստրուկտիվ շոկ
• Կարդիոգեն շոկ
• Դեստրիբյուտիվ շոկ
Հիպովոլեմիկ շոկ
Հիպովոլեմիկ շոկ
• Հիպովոլեմիկ շոկը բնութագրվում է
որպես շրջանառվող արյան ծավալի
անհամապատասխանություն
անոթային տարողությանը
• Հեմոռագիկ շոկը հիպովոլեմիկ շոկի
ամենահաճախ հանդիպող տեսակն
է
Հիպովոլեմիա ,որը կապված չէ
արյունահոսության հետ
• Հեղուկի ընդունման
սահմանափակում
• Հեղուկի կորուստներ-
փսխումներ,դիարեա,այրվածք,ստա
մոքս-աղիքային ֆիստուլա
• Հեղուկի վերաբաշխում դեպի
երրորդ
տարածություն( պանկրեատիտ և
այլն)
Շոկ
• Ախտորոշման հիմքում ընկած է
կլինիկական իրավիճակը,երբ օրգանիզմի
հյուսվածքները և բջջիջները չեն ստանում
բավարար քանակությամբ թթվածին և
մետաբոլիկ սուբստրատներ
• Տեղի է ունենում արյան վերաբաշխում
վերջույթներից,ստամոքս-աղիքային
տրակտից,երիկամներց,մկաններից,ճար
պային հյուսվածքից դեպի ուղեղ և սիրտ
Ֆիզիկալ հետազոտություն
• Զարկերակային ճնշում
Կեմպենսատոր վազոկոնստրիկցիան
կարող է հանգեցնել նորմալ
զարկերակային ճնշման չնայած
հեղուկի արտահայտված
կորուստին
ԶՃ-ի իջեցում դիտվում է 30% և ավել
հեղուկի կորուստի դեպքում
Սրտի կծկման
հաճախականություն
• Նվազած սրտային արտամղման ծավալին
օրգանիզմը պատասխանում է սրտի կծկումների
հաճախականության ավելացումով
Մաշկի պերֆուզիա
• Շոկային իրավիճակում տեղի է
ունենում արյան շունտավորում
մաշկից դեպի կենսական կարևոր
օրգաններ
• Պուլսի լեցունության նվազում
• Սառը վերջույթներ
• Ուշացած մազանոթային վերադարձ
(2վրկ-ից ավել)
Տաք և սառը շոկ
• Սառը շոկ( հիպովոլեմիկ շոկ)-սառը
վերջույթներ,նվազած
պուլս,ուշացած մազանոթային
վերադարձ
• Տաք շոկ (անաֆիլակտիկ շոկ,
սեպտիկ շոկ)-տաք
վերջույթներ ,լեցուն պուլս,արագ
մազանոթային վերադարձ
Ֆիզիկալ հետազոտություն
• Գիտակցության խանգարում
• Դիուրեզի նվազում
Լաբորատոր
հետազոտություն
• Արյան ընդհանուր անալիզ
• Արյան բիոքիմիական անալիզ
• Թթվա-հիմնային հաշվեկշռի ստուգում
• Լակտատ( 2մմոլ/լ-ից բարձր)
• PT,INR
• Գլյուկոզայի հսկողություն
• Մեզի, արյան և ողնուղեղային հեղուկի
ստերիլություն
Լաբորատոր տվյալներ
• Մետաբոլիկ ացիդոզ բիկարբոնատի
կորուստի հետևանքով
• Լակտատ ացիդոզ`անաէրոբ
մետաբոլիզմի ակտիվացման
հետևանքով
• Հիպերնատրեմիա,հիպոնատրեմիա
• Հիպոգլիկեմիա
• Հիպոկալցեմիա
• Հիպոկալեմիա
Բուժում
• Օքսիգենացիա
2)Ապահովվել ներերակային կամ
ներոսկրային մուտք
Սկսել ինֆուզիոն թերապիա`
Երեխաներին`20մլ/կգ բոլյուս ֆիզ լ-թ 5
րոպեի ընթացքում,մինչև 60մլ/կգ առաջին
15 րոպեի ընթացքում
Մեծահասակ` 1-2լ բոլյուս
• Ինֆուզիոն թերապիան
անհրաժեշտ է կատարել
կենտրոնական երակային ճնշման
հսկողությամբ
Բուժում
3 )Վազոակտիվ դեղորայք
Սառը շոկ-Դոպամին,Էպինեֆրին
Տաք շոկ-Նորէպինեֆրին
4 )Կորտիկոստերոիդներ( մակերիկամ
ային անբավարարություն)
5 )Նատրիումի բիկարբոնատ
Ուշագնացություն
(սինկոպե )
Ուշագնացություն (սինկոպե)
• Ուշագնացությունը ( սինկոպե )
գլխուղեղի
արյունամատակարարման
կարճատև նվազման հետևանքով
զարգացող գիտակցության
կորուստն է,որն ուղեկցվում է
մկանային տոնուսի անկումով
Սինկոպեն դա սիմպտոմ է,այլ ոչ թե
հիվանդություն

Կարող է տևել մի քանի վայրկյանից


մինչև մի քանի րոպե
Ուշագնացության պատճառները

• Ցավը
• Գերլարվածություն
• Ուժեղ հույզերը
• Դիրքի կտրուկ փոփոխություն
(օրթոստատիկ սինկոպե)
• Ծանր նյարդաբանական ,սիրտ-
անոթային
հիվանդություններ,փսիխոտիկ
հիվանդություններ
Տարբերում են սինկոպեի հետևյալ
փուլերը`

• Նախասինկոպեալ շրջան
• Բուն սինկոպե
• Հետսինկոպեալ շրջան
Նախանշաններ

• Սրտխառնոց,թուլություն
• Գլխապտույտ կամ շշմածություն,
• Գունատ, սառը, խոնավ մաշկ
• Ոտքերի և ձեռքերի մատների
ընդարմացում կամ ծակծկոցներ,
• Տեսողության խանգարումներ
Բուն սինկոպեն
• Բնութագրվում է գիտակցության
բացակայությամբ 5-20վրկ
ընթացքում,որի ժամանակ
սպոնտակ ակտիվությունը
բացակայում է
• Կարող է դիտվել ակամա
միզարձակություն
Հետսինկոպեալ շրջանում
• Գիտակցությունը արագ
վերակաագնվում է
ինքնուրույն,սակայն հիվանդը
դեռևս կարող է մնալ թույլ, քնկոտ
Սինկոպե
• Գունատ
• Ստոնտան ակտիվության
բացակայում է
• Վերջույթները սառը
• Պուլսը թույլ
• Շնչառությունը մակերեսային
Առաջին բուժօգնություն

Նախահիվանդանոցային օգնություն
• Ապահովվել հորիզոնական անվտանք
դիրք
• Ապահովվել շնչուղիների
անցանելիությունը, թթվածնի հոսք
• Արձակել օձիքը
• Ոտքերը վեր բարձրացել
• Փորձել հիվանդին բերել գիտակցության
ուժեղ գրգիռների միջոցով`բարձր
ձայն ,ցավային ազդակ
• Ստուգել կենսական
նշանները`պուլս,շնչառություն
Նախահիվանդանոցային օգնություն
Հիվանդանոցային օգնություն
Հիվանդանոցային օգնություն

• Ապահովվել երակային մուտք


• Շարունակել թթվածնոթերապիան
• Ապահովվել սիրտ-անոթային
համակարգի մանիտոր
հսկողություն` ԷՍԳ,ԶՃ չափում
• Արյան գլուկոզայի ստուգում

You might also like