Download as ppt, pdf, or txt
Download as ppt, pdf, or txt
You are on page 1of 33

• ԹԵՄԱ 5

• Բացարձակ մենաշնորհային
մրցակցության մոդելը
• 5.1 Բացարձակ մենաշնորհային
մոդելը
• 5.2 Մոնոպոլիաների տնտեսական
հետևանքները

1
• Բացարձակ մենաշնորհը
տնտեսության մեջ որպես կանոն
բացառիկ երևույթ է, թեև տեսականո
­ ­
րեն վերջինիս գոյությունը հնարավոր է:
Ավելի հաճախ մենաշնորհը
դրսևորվում է երկու-երեք ֆիրմաների
կողմից, կամ ողջ առաջարկը
ներկայացնում է մեկ վաճառող մեկ
առանձին վերցված շուկայում:
2
• Բացարձակ մոնոպոլիան գոյություն
ունի այն ժամանակ, երբ տվյալ ճյուղի
ողջ առաջարկը կենտրոնացված է մեկ
վաճառողի մոտ, իսկ այլ ֆիրմաների
մուտքը արգելափակված է:
• Նման իրավիճակ հնարավոր է այն
դեպքում, երբ մուտքի արգելքները
անհաղթահարելի են թե
տեսականորեն, թե պրակտիկորեն:

3
Մոնոպոլ իշխանության աղբյուրեր են
հանդիսանում.
-Բացառիկ իրավունքը,
-հեղինակային իրավունքը
- արտոնագրերն ու լիցենզիաները
- արտադրական ռեսուրսի
սեփականությունը
- մասշտաբից աճող էֆեկտը
- սպառողի նախասիրությունները
- ոչ ազնիվ մրցակցությունը
4
• Մոնոպոլիայի տեսակները՝
• - փակ մոնոպոլիա, դիրքը
պաշտպանված է օրենսդրորեն տրված
բացառիկ իրավունքով, թեև չի
ապահովում բարձր շահութաբերություն
գներ սահմանելու հնարավորության և
շահույթի նորմայով սահմանափակված
լինելու պատճառով:
• Սահմանափակ է մոնոպոլ
իշխանության իրականացումը:
5
• Բաց մոնոպոլիա –
պայմանավորված է տվյալ ֆիրմայի
հեղինակային իրավունքով,
արտոնագրով կամ լիցենզիայով,
կրում է ժամանակավոր բնույթ, մինչ
մյուս ֆիրմաների մուտքը տվյալ
ոլորտ:
• Ամբողջովին իրացնում է մոնոպոլ
իշխանությունը: 6
• Բնական մոնոպոլիա
• Շուկայական կառուցվածքի տեսակ է, որի
դեպքում եզակի արտադրողի
առկայությունն ապահովում է տվյալ
բարիքի ողջ առաջարկն ու պահանջարկի
բավարարումը արտադրության
նվազագույն միջին ծախսերով:

7
• Մոնոպսոնիա – սպառողի կամ գնորդի
մոնոպոլիա, կարող է լինել պետությունը
կամ որևէ առանձին ֆիրման օրինակ
աշխատուժի շուկայում
• Ընդ որում, եթե մոնոպոլիստը օգտագործում
է իր շուկայական իշխանությունը, որպեսզի
արտադրի ավելի քիչ քանակությամբ
արտադրանք և իրացնի բարձր գնով, ապա
մոնոպսոնիստն օգտագործում է իր
շուկայական իշխանությունը, որպեսզի գնի
քիչ քանակությամբ արտադրանք ավելի
ցածր գնով:

8
• Երկկողմանի մոնոպոլիա - և
վաճառողը և գնորդը օժտված են
մոնոպոլ իշխանությամբ:

9
• Մոնոպոլ ֆիրմայի առաջարկը
• Զուտ մենաշնորհային շուկայի մոդելի
առանձնահատկությունը նրանում է, որ
ճյուղի ողջ առաջարկը փաստացի մեկ
առանձին վերցված ֆիրմայի առաջարկն է,
հետևաբար և՝ տվյալ ֆիրմայի
արտադրանքի պահանջարկի կորը
միևնույն ժամանակ շուկայական
պահանջարկի կորն է:

10
• Ֆիրմայի միջին հասույթի կորը
համընկնում է շուկայական
պահանջարկի կորին, իսկ սահմանային
հասույթի կորը կհայտնվի շուկայական
գնի կորից ներքև: Սա նշանակում է, որ
մոնոպոլիայի պայմաններում
սահմանային հասույթը չի
հավասարվում գնին և այս դեպքում չի
գործում կատարյալ մրցակցության
դեպքում շահույթը առավելագույնի
հասցնելու սկզբունքը 11
• Մոնոպոլիստը ունակ է ազդելու
ապրանքի գնի վրա, որը սակայն
կամայական չէ:

12
• Նախ, պահանջարկի օրենքին
համապատասխան գինը ֆունկցիա է
արտադրանքի առաջարկի ծավալից:
• Երկրորդ, բախվելով նվազող
պահանջարկին, ֆիրման
կարգավորում է առաջարկն այնպես, որ
մշտապես գտնվի պահանջարկի
էլաստիկ հատվածում, երբ բարձր գինը
կամ գնի բարձրացումը մեծացնում է
հասույթը:
• Ֆիրման գնի վրա ազդում է առաջարկի
միջոցով: 13
• Առաջնորդվելով շահույթը
առավելագույնի հասցնելու սկզբունքով,
մոնո­պոլիստն ընտրում է առաջարկի
(Qm) ծավալը, որի համար MR=MC, որի
արդյունքում հաստատվում է Pm գինը:
Արտադրանքի համապատասխան
պահանջարկի և թողարկման տվյալ
ծավալի միջին ծախսերի դեպքում
մոնոպոլիստի շահույթը կկազմի՝
Շ=[AR(P)-AC(Qm)]Qm 14
P
MC
Pm AC
Pk

MR D

Qm Qk Q

15
• Թեև ինչպես կատարյալ մրցակցության
մոդելում, այնպես էլ մոնոպոլ մոդելում
ֆիրմաները
­ ղեկավարվում են առաջարկը
օպտիմալացնելու (MR=MC) սկզբունքով,
այնուհանդերձ միջին ծախսերի միանման
ֆունկցիայի դեպքում մոնոպոլ ճյուղում
առաջարկի (Qm) ծավալը ավելի փոքր
կլինի կատարյալ մրցակցային ճյուղի
առաջարկի (Qk) ծավալից, ընդ որում
միավոր արտադրանքի մոնոպոլ Pm գինը
ավելի բարձր կլինի մրցակցային Pk գնից:

16
• Քանի որ մոնոպոլիստի սահմանային
հասույթը կախված է պահանջարկի
էլաստիկությունից, ապա վերջինս
սահմանում է գին, որը գերազանցում է
արտադրության սահմանային ծախսերը
պահանջարկի էլաստիկությանը
հակադարձ համեմատական մեծության
չափով: Ըստ այդմ, որքան ոչ էլաստիկ է
պահանջարկը, այսինքն՝ որքան կտրուկ է
պահանջարկի կորը, այնքան մեծ է
մոնոպոլիստի շուկայական իշխանությունը:
17
• Խոսելով մոնոպոլիստի շուկայական
իշխանության մասին, մշտապես հարկ է
խուսափել վերջինիս ոչ իրատեսական
մեկնաբանություններից, քանզի, նախ,
մեծ շուկայական իշխանություն ունենալը
դեռևս չի նշանակում, որ մոնոպոլիստը
կարող սահմանել հնարավոր
առավելագույն գինը, քանզի նվազող
պահանջարկի դեպքում նման գինը չի
կարող ապահովել առավելագույն
շահույթ:
18
• Երկրորդ, շուկայական
իշխանություն ունենալը դեռևս
շահույթ ստանալու երաշխիք չէ,
քանզի շահույթը կախված է ոչ
միայն գնից, այլև միջին ծախսերի
մակարդակից, ինչը պահանջարկի
անկման դեպքում կարող է
հանգեցնել անգամ վնասների:
19
• Երրորդ, անգամ շուկայում ունեցած
մենաշնորհ դիրքը շահույթ ստանալու
երաշխիք չէ, քանզի փոքր պահանջարկն ու
մեծ ծախսերը սահմանափակում են մեծ
շահույթներ ստանալու հնարավորությունը:
Բացի այդ, գոյություն ունեն գործոններ,
որոնք մշտապես սահմանափակում են
մոնոպոլիստի ունեցած շուկայական
իշխանության անսահման իրականացումը
և որոնք բխում են պետության
հակամենաշնորհային և տնտեսական
ազատության պաշտպանության
քաղաքականությունից: 20
• Մյուս կողմից մենաշնորհ շուկա
հնարավոր մրցակիցների մոտք
գործելու սպառնալիքը ստիպում է
մոնոպոլիստին զերծ մնալ
շուկայական իշխանության
չարաշահումից և դրսևորել
հնարավորինս ողջամիտ
տնտեսական վարք:
21
• Քանի որ բացարձակ մենաշնորհի
դեպքում մուտքը շուկա այլ
ֆիրմաների համար
արգելափակված է, արտադրության
մասշտաբի փոփոխության
վերաբերյալ մոնոպոլիստի որոշումը
կախված է միայն շուկայական
պահանջարկի և երկարաժամկետ
միջին ծախսերի կորերի
հարաբերակցությունից:
22
• Ընդ որում, ի տարբերություն
կատարյալ մրցակցային շուկայի
մոդելի, որտեղ շուկայական ուժերը
ստիպում են ֆիրմային արտադրել
նվազագույն երկարաժամկետ միջին
ծախսերով, մոնոպոլիստը կարող է
ընտրել թողարկման ցանկացած
ծավալ՝ նվազագույնից բարձր և ցածր
միջին երկարաժամկետ ծախսերով, որը
բոլոր դեպքերում թույլ կտա վերջինիս
ստանալ առավելագույն շահույթ:
23
• Նվազագույն ծախսերը գերազանցող միջին
երկարաժամկետ ծախսերով թողարկումը,
որպես կանոն, խոսում է արտադրություն
իրականացնելիս ռեսուրսների ոչ արդյունավետ
­
օգտագործելու մասին: Իսկ երբ մոնոպոլիստի
կողմից առաջարկի ծավալն ապահովվում է
նվազագույնից ցածր միջին երկարաժամկետ
ծախսերով, ապա այս դեպքում գործ ունենք
մասշտաբից բացասական էֆեկտի հետ, թեև
ինչպես նախորդ, այնպես էլ այս դեպքում,
ֆիրման ստանում է հնարավոր առավելագույն
շահույթը գների վրա ազդելու ունակության
շնորհիվ:
24
Մոնոպոլիաների տնտեսական
հետևանքները և դրանց
գործունեության կարգավորումը
• Չնայած մոնոպոլիայի պայմաններում
շուկան կարող է գտնվել
հավասարակշռության վիճակում, իսկ
մոնոպոլիստը ունենալ արդյունավետ
արտադրություն, այնուհանդերձ՝
մենաշնորհ շուկաները, որպես կանոն,
ոչ արդյունավետ են:

25
• Մոնոպոլիայի դեպքում միավոր
արտադրանքի շուկայական գինը
մշտապես բարձր է դրանց
արտադրության սահմանային
ծախսերից, ինչն էլ ռեսուրսների ոչ
արդյունավետ բաշխման լավագույն
վկայությունն է:

26
• Մենաշնորհ թողարկումը մշտապես պակաս
է այն ծավալից, որ կարող է ապահովել
մրցակցային մոդելը և ապահովվում է
նազագույն ծախսերը գերազանցող
երկարաժամկետ միջին ծախսերով, ինչը
վկայում է ռեսուրսների ոչ արդյունավետ
օգտագործման մասին: Չափազանց քիչ
արտադրանք թողարկելով և վաճառելով
այն չափազանց բարձր գնով՝ մոնոպոլիան
հանգեցնում է հասարակական
բարեկեցության կրճատմանը:
27
• Ենթադրենք պահանջարկի D կորը
գծային է, ֆիրմայի սահմանային
ծախսերը հավասար­ են MC (գծ. 6.2):
Այս դեպքում մենաշնորհային
թողարկումը կկազմի Qm ի
հակակշիռ մրցակցային Qk
թողարկման՝
համապատասխանաբար՝ Pm և Pk
գներով: Մոնոպոլ գնի գերազանցումը
մրցակցային գնին նշանակում է, որ
սպառողական ավելցուկի մի մասը
կորսվում է սպառողների համար: 28
P
A
Pm
B MC
Pk
C

MR D

Qm Qk Q

29
• Հետևաբար, մենաշնորհ շուկայի
էությունը ոչ թե հանրային
բարեկեցության վերաբաշխումն է
մոնոպոլիստի օգտին, այլ այն, որ
դա հանգեցում է հանրային
բարեկեցության զուտ կորստի:

30
• Մենաշնորհը ոչ միայն բացասական
հետևանքների է հանգեցնում, այլ
նաև բերում է որոշակի օգուտ: Նախ,
ենթադրվում է որ մենաշնորհ
շահույթի ստացումը
հնարավորություն է ստեղծում
նորամուծական գործունեություն
ծավալելու և գիտատեխնիկական
առաջընթացի համար, առավել ևս՝
երբ շուկա մուտք գործելու
արգելքները անհաղթահարելի չեն: 31
• Երկրորդ, մենաշնորհ
իշխանությունը նպաստում է
տեղեկատվական ծախսերի
կրճատմանը և՛ ֆիրմայի, և՛
սպառողների համար: Երրորդ,
մենաշնորհի պայմաններում
գոյություն ունի մասշտաբից
խնայողության, հետևաբար և՝ ավելի
ցածր ծախսերով արտադրություն
կազմակերպելու հնարավորություն:
32
• Մոնոպոլիայի կարգավորման
մեխանիզմները՝ օրենսդրական և
տնտեսական:

• Գների և շահույթի ուղղակի


կարգավորման արդյու­նավետ
գործիքը <<առաստաղի գին>> և
շահույթի նորմա սահմանելն է:
33

You might also like