Պետական Կառավարման Ձևերն Ու Մեթոդները

You might also like

Download as pptx, pdf, or txt
Download as pptx, pdf, or txt
You are on page 1of 36

ՀՀ

ՎԱՐՉԱԿԱՆ
ԻՐԱՎՈՒՆՔ
ԹԵՄԱ 4։
ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ
(ԳՈՐԾԱԴԻՐ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ
ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ) ՁԵՎԵՐԸ ԵՎ
ՄԵԹՈԴՆԵՐԸ
Պետական կառավարման ձևի
Հարց
1
հասկացությունը
Պետական կառավարման գործունեության ձևերը և մեթոդներն
առավելապես առնչվում են այդ ոլորտում պրակտիկ
գործունեության և իրականացման խնդիրների,
գործառույթների ու լիազորությունների կառուցակարգերի հետ։
Ըստ այդմ էլ, պետական կառավարման արդյունավետությունը
կախված է մի շարք գործոններից, այդ թվում` դրա ձևերից ու
մեթոդներից։ Բացի այդ, պետական կառավարման
արդյունավետությունը պայմանավորված է գործունեության
բազմազան ձևերի ճիշտ օգտագործմամբ, որոնց խելամիտ
գործադրումը և համադրումը նպաստում է գործադիր
իշխանության պատշաճ արդյունավետությանը։ Դրա հետ
մեկտեղ, կառավարման ձևերն ու մեթոդները պետք է
Կառավարման ձևի միջոցով գործնականում
իրականացվում են կառավարման խնդիրներն ու
գործառույթները։ Պետական կառավարման ձևը
պայմանավորված է տվյալ մարմնի (պաշտոնատար
անձի) լիազորությունների և գործառույթների
շրջանակով։ Կառավարման արդյունավետությամբ
պայմանավորված, վերջիններիս կատարման
արդյունքների նկատմամբ պետք է իրականացվի
ինչպես արտաքին (քաղաքացիների, ստորադաս
մարմինների, պաշտոնատար անձանց), այնպես էլ
ներկազմակերպական ու ներգերատեսչական
(ներքին պարտականությունների բաժանման,
դիմումների, բողոքների և առաջարկությունների
Ընդհանուր գիտական մեկնաբանությամբ «ձևը»
օրգանապես կապված է մեկ այլ եզրույթի`
«բովանդակության» հետ։ Ձև ասելով, ենթադրվում է
բովանդակության այս կամ այն տարբերակի արտաքին
արտահայտությունը, իրացումը։
Գործադիր իշխանության վերագրվող կառավարման
ձևը հանդիսանում է դրա պետական-իրավական
բովանդակության արտահայտման միջոց։
Օրինակ՝ որոշակի հարցեր քննարկելու և դրանց
առնչությամբ որոշումներ ընդունելու լիազորությունը
Կառավարությունն իրացնում է ինչպես
Կառավարության նիստերի, այնպես էլ մի շարք
օժանդակ ձևերի միջոցով՝ նախարարական
կոմիտեների նիստեր, նախնական քննարկումներ
Պետական կառավարման բովանդակությունը
բացահայտվում է ոչ միայն դրա գործառույթների ու
լիազորությունների, այլև դրանց իրականացման
մեջ, այսինքն` պետական-կառավարչական
գործունեություն իրականացնելիս:
պետական կառավարման ձևի
ընտրության, հիմնական թելադրված
գործոններն են՝
1) տվյալ պետական կառավարման
մարմնի լիազորությունների բնույթը ու
շրջանակը,
2) այդ լիազորություններն
իրականացնելիս ֆիզիկական և
իրավաբանական անձանց իրավունքների
իրացման ու պաշտպանության
արդյունավետության երաշխավորման
Պետական կառավարման վարչաիրավական
ձևի սահմանումը
Այսպիսով, պետական
կառավարման վարչաիրավական
ձևը. դա պետական կառավարման
մարմնի (պաշտոնատար անձի)
սեփական իրավասության
շրջանակներում իրականացվող
արտաքնապես արտահայտված
գործողությունն է, որն ուղղված է
պետական կառավարման
գործառույթների և խնդիրների
իրականացմանը, որն առաջացնում
է համապատասխան
իրավաբանական հետևանքներ։
ր
Պետական կառավարման իրականացման ձևերը
կամ վարչարարության ձև
ե
տ
Պետական կառավարման մարմնի կամ նրա պաշտոնատար
ր
կ
անձի կողմից իր իրավասության սահմաններում իրականացվող,
ե
արտաքնապես դրսևորված գործունեությունը կոչվում է
ա
վարչարարության ձև:
տ
Վարչարարության ձևերը դասակարգվում են երկու տեսակի,
կ
ն
պայմանավորված առաջացող հետևանքների բնույթով՝
ա
Կազմակերպչական գործողություններ ու
ա
իրավական նյութատեխնիկական գործառույթներ
կ
ր
ն
ա
ե
I ա
վ
տ
I կ
ա
կ
II ա
ր
ա
I չի
I ր
լ
ա
Պետական կառավարման իրավական ձևի
սահմանումը

Այսպիսով, իրավական ձևերը


գործադիր իշխանության մարմնի
արտաքնապես դրսևորված և
իրավաբանորեն ձևակերպված
գործողություններն են, որոնք
առաջացնում են որոշակի
իրավական հետևանքներ: Դրանք
կապված են իրավական այնպիսի
ակտերի ընդունման հետ, որոնք
հիմք են հանդիսանում
վարչաիրավական
հարաբերությունների ծագման,
Պետական կառավարման իրավական ձևը
Իրենց լիազորություններով
նախատեսված խնդիրները լուծելիս,
պետական կառավարման
մարմիններն օգտվում են
իրավաստեղծ և իրավակիրառ
իրավական տարբեր ձևերից։
Այսպիսով, կառավարչական
գործողության ձևը կարող է
իրավական համարվել, եթե այդ
գործողության մեջ պարզորոշ
դրսևորվում է պետական
կառավարմանը բնորոշ տվյալ
սուբյեկտի իրավաբանական
Պետական կառավարման ոչ իրավական ձևը

Պետական կառավարման
գործունեության ոչ իրավական
ձևեր են համարվում
կազմակերպական
գործողություններն ու
նյութատեխնիկական
գործառնությունները, որոնք, ի
տարբերություն իրավական
ձևերի, չունեն իրավական
կարգավորում,
անմիջականորեն չեն
 Կազմակերպական գործողություններ են համարվում,
օրինակ, աշխատանքային խորհրդակցություններն
անցկացնելը, մամուլի հարցազրույց (ասուլիս)
կազմակերպելը, մամլո հաղորդագրություններով հանդես
գալը և այլն։

 Նյութատեխնիկական գործառնություններն առնչվում են


գործավարության հետ (փաստաթղթերի գրանցումը,
ձևակերպումը և դրանք հասցեատերերին ուղարկելը),
աշխատանքային կարգով տեղեկատվության մշակումը,
արտասահմանյան երկրների փորձի ուսումնասիրությունը և
այլն։

Պետական կառավարման իրավական և ոչ իրավական ձևերի


միջև տարբերությունը, որպես կանոն, դրանց կողմից
Հարց Կառավարչական ակտի
2 հասկացությունը և բնորոշ գծերը:

Վարչական իրավունքի տեսության մեջ կարևոր տեղ


է զբաղեցնում կառավարչական ակտի ինստիտուտը,
քանի որ վերջինիս միջոցով է իրականացվում
պետական արդյունավետ կառավարումը: Իրավասու
սուբյեկտների որոշումներն ու գործողությունները,
որպես կանոն, ձևակերպվում են իրավական ակտերի
տեսքով, որոնք կրում են նորմատիվ կամ ոչ
նորմատիվ բնույթ: Դրանք պետական կառավարման
իրականացման իրավական ձևերն են:
Պետական կառավարման
ակտերը՝ իրավական
ակտեր են, որոնք
կարգավորում են
կառավարչական
հարաբերությունները կամ
լուծում են կոնկրետ
կառավարչական գործ
(վեճ), հաստատելով՝
իրավունքի սուբյեկտի նոր
իրավական կարգավիճակ՝
օժտված պետաիրավական
բնույթով։
Պետական կառավարման ակտի բնորոշ
հատկանիշներն են
1) Հանդիսանում է իրավական ակտի տարատեսակ
2) Օժտված է իրավաբանական ուժով
3 ) Իրենից ներկայացնում է կառավարչական որոշման
իրավաբանական տարբերակ
4) Ունի ենթաօրենսդրական բնույթ

Իշխանական կառավարչական ակտն օրենքների հիման


վրա
սահմանում է կոնկրետ հարաբերություններ, ստեղծված
իրադրությունում առանձին սուբյեկտներին տրամադրում
է
վարքագծի դրսևորման հնարավորություն ու
Պետական կառավարման ակտի բնորոշ
հատկանիշներն են
6) Օժտված է պետաիրավական բնույթով։

Վարչական իրավունքն առաջին հերթին կոչված է


արտահայտելու, պաշտպանելու և ապահովելու
հանրային շահերը: Կառավարման ակտերը
նախատեսված են ամբողջ հասարակության, նրա
սոցիալական խմբերի, պետության և քաղաքացիների
շահերի իրացման համար: Կառավարման ակտեր
ընդունելով` գործադիր մարմինները նախ և առաջ
ղեկավարվում են քաղաքացիների, հասարակության
ու պետության շահերով:
Պետական կառավարման ակտի բնորոշ
հատկանիշներն են
7) Հանդիսանում է միակողմանի իրավաբանական
կամաարտահայտության արդյունք
8) Հրատարակվում և կիրառվում է համապատասխան
ընթացակարգային հաջորդականությամբ (որպես
կանոն գրավոր, պաշտոնական փաստաթղթի ձևով):
Իշխանական կառավարչական ակտն պետք է
նախապատրաստվի, ընդունվի, պետականորեն
գրանցվի, հրապարակվի, ուժի մեջ մտնի որոշակի
ընթացակարգով: Ինչը սահմանվում է «Իրավական
ակտերի մասին» ՀՀ օրենքով: Ակտն ընդունող
սուբյեկտները պարտավոր են պահպանել նշված
Պետական կառավարման ակտի բնորոշ
հատկանիշներն են

9 ) Պետական կառավարման ոլորտում հաստատում է


համընդհանուր վարքագծի կանոններ
(վարչաիրավական նորմեր) կամ անհատապես
որոշում է հասցեատիրոջ վարքագիծը
10) Ունի համապատասխան կառուցվածք
11) Ապահովված է իրավական միջոցների
համակարգով Կառավարչական գործողությունների
կատարման ու կենսագործման կարգի իրավական
սահմանմամբ ապահովվում է պետական
կառավարման գործնական իրականացումը:
Պետական կառավարման ակտի բնորոշ
հատկանիշներն են

12) Կարող է բողոքարկվել վարչական կամ դատական


կարգով:
ՀՀ օրենսդրությունը նախատեսել է ֆիզիկական ու
իրավաբանական անձանց իրավունքներն ու
օրինական շահերը խախտող կառավարման ակտերի
վարչական և դատական վիճարկման
հնարավորությունը և կարգը: Կառավարման ակտն ի
սկզբանե պարունակում է վարչական և դատական
պաշտպանության իրավունք:
13) Դրանց չպահպանումը կամ չկատարումը
հանգեցնում է բացասական իրավաբանական
Պետական կառավարման ակտերի
տեսագիտական դասակարգումը
1. ըստ իրավաբանական բովանդակության`
նորմատիվ և անհատական ակտեր,
2. ըստ ընդունման կարգի`
կոլեգիալ, միանձնյա և համատեղ ընդունվող ակտեր,
3. ըստ կիրառման ոլորտի կամ բնագավառի`
ընդհանուր, ճյուղային, միջճյուղային ակտեր,
4. ըստ գործողության տարածքի`
հանրապետական և տարածքային ակտեր,
5. ըստ ընդունող սուբյեկտի`
կառավարության որոշում, վարչապետի որոշում, գործադիր
իշխանության հանրապետական մարմնի ղեկավարի հրաման,
տեղական ինքնակառավարման մարմնի որոշում և այլն:
Հարց ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ
3

Հոդված 436.Պայմանագրի հասկացությունը


1. Պայմանագիր է համարվում երկու կամ մի քանի
անձանց համաձայնությունը, որն ուղղված է
քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ
սահմանելուն, փոփոխելուն կամ դադարելուն:
Վարչական պայմանագիրը դա հանրային իրավական
պայմանագրի տարատեսակ է։ Իրավական համակարգում
այն զբաղեցնում է միջանկյալ տեղ վարչական ակտի, որն
արտահայտում է իրավասու պետական մարմնի
միակողմանի իշխանական կամարտահայտում և կողմերի
իրավահավասարության վրա հիմնված մասնավոր
իրավական բնույթի պայմանագրի միջև։
ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

Այսպիսով, վարչական պայմանագիրը կարելի է բնորոշել


որպես վարչական նորմերի վրա հիմնված իրավունքի երկու
(կամ ավելի) սուբյեկտների միջև (որոնցից մեկը հանրային
իշխանության մարմին կամ պաշտոնատար անձ է) կնքված
ինքնակամ համաձայնություն, որը հաստատում
(դադարեցնում կամ փոփոխում) է մասնակիցների
փոխադարձ իրավունքները և պարտականությունները և
ուղղված է հանրային շահերի բավարարմանը։ Վարչական
պայմանագրի բովանդակությունը կրում է
կազմակերպակառավարչական բնույթ:
Որպես այդպիսի պայմանագիր կնքելու պարտադիր
նախապայման կարող է հանդիսանալ հասարակական կամ
պետական շահի բավարարումը, որոշակի խնդիրների
Վարչական պայմանագրի հատկանիշներն են

1 ) Վարչական պայմանագիրը հանդիսանում է իրավական


պայմանագրի տեսակներից մեկը և ուղղված է
համապետական հանրային շահերի ապահովմանը և
իրականացմանը։
2 ) Վարչական պայմանագրի կողմերից մեկը միշտ
հանդիսանում է հանրային իշխանության սուբյեկտ։
3 ) Վարչական պայմանագրի համար իրավական բազա են
հանդիսանում առավելապես վարչաիրավական նորմերը։
4 ) Գործադիր իշխանության սուբյեկտները կարող են կնքել
վարչաիրավական պայմանգրեր միայն սեփական
իրավասությունների շրջանակներում և այն դեպքերում,
երբ այդպիսի հնարավորությունն ուղղակի
նախատեսված է նորմատիվ իրավական ակտերով։
Վարչական պայմանագրի հատկանիշներն են

5 . Վարչական պայմանագրի բովանդակությունը կրում է


կազմակերպա-կառավարչական բնույթ։
6 . Վարչական պայմանագրի կնքումը ենթադրում է վարչական
իրավունքի սուբյեկտների կամավոր համաձայնություն՝ կողմերի
փաստացի իրավաբանական հավասարության հիման վրա։
7 . Վարչական պայմանագրի կնքումը առաջացնում է որոշակի
իրավաբանական հետևանքներ։
8 . Ընդհանուր կանոնի համաձայն վարչական պայմանագիրը
կնքվում է գրավոր ձևով և հանդիսանում է պաշտոնական
փաստաթուղթ։
9 . Վարչական պայմանագրի պահանջների չկատարումը կամ ոչ
պատշաճ կատարումը հանգեցնում է իրավական
պատասխանատվության (վարչական, կարգապահական,
քաղաքացիաիրավական և այլն):
1 0 . Պայմանագրի կողմերի միջև ծագած վեճերը լուծվում են
Հարկային օրենսգիրք, հոդված 437. գրավի պայմանագրի
կնքում
1. Որպես հարկային պարտավորությունների կատարման
ապահովման միջոց` հարկային մարմնի և հարկ վճարողի միջև կարող
է կնքվել գրավի պայմանագիր:
2. Գույքի գրավի պայմանագիր կնքելու, գրավով ապահովված
հարկային պարտավորությունների կատարման, գրավի պայմանագրի
դադարեցման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսդրությամբ և
Օրենսգրքով:
3. Գրավի պայմանագիր կնքելու դեպքում հարկային
պարտավորությունները մարելու նպատակով կազմվում է
պարտավորությունների աստիճանական մարման ժամանակացույց,
որի տևողությունը կարող է սահմանվել մինչև ինն ամիս ժամկետով:
Որպես գրավատու կարող է հանդես գալ ինչպես պարտապանը,
այնպես էլ երրորդ անձը: Որպես գրավատու երրորդ անձի հանդես
գալու դեպքում գրավի պայմանագրին կցվում է նաև պարտապան
հարկ վճարողի գրավոր համաձայնությունը՝ գրավի պայմանագրին կից
Հարց Պետական կառավարման մեթոդի
4
հասկացությունը և տեսակները
Պետական կառավարման (գործադիր իշխանության)մեթոդների
ընտրությունն առավելապես պայմանավորված ֆիզիկական և
իրավաբանական անձանց իրավունքների իրացման և
պաշտպանության խնդիրներով, քանի որ, եթե կառավարման ձևերի
պարագայում, դրանք չէին ենթադրում անմիջական ազդեցություն
կառավարման օբյեկտի նկատմամբ, ապա կառավարման մեթոդի
դեպքում, դա անխուսափելի է:
Կառավարման մեթոդին բնորոշ է՝ կառավարման օբյեկտի նկատմամբ
կառավարման սուբյեկտի ազդեցության եղանակն ու բնույթը: Եթե
կառավարման ձևն անմիջականորեն չի առնչվում կառավարման
օբյեկտի նկատմամբ ազդեցության հետ, այլ սոսկ նախադրյալներ են
ստեղծվում դրա համար (օրինակ, նիստում հարցի քննարկումը
միտված է որոշում կայացնելուն և, այդպիսով, կառավարման օբյեկտի
նկատմամբ որոշակի ազդեցություն իրացնելուն), ապա կառավարման
Պետական կառավարման մեթոդի
հասկացությունը և տեսակները

Կառավարման մեթոդը, ամենաընդհանուր ձևով ,


բնորոշվում է որպես տնտեսական, քաղաքական ,
մշակութային, իրավապահ և այլ խնդիրներ լուծելու
եղանակների, միջոցների ու ձևերի համակարգ, որոնք
արտահայտվում են կառավարման օբյեկտի նկատմամբ
ազդեցության բնույթով։
Ի տարբերություն կառավարման ձևի, որի դեպքում
նշանակություն է տրվում կառավարման ներգործության
արտաքին դրսևորմանը, մեթոդի դեպքում վճռորոշ
նշանակություն է ձեռք բերում ներգործության
բովանդակային կողմը՝ եղանակները, միջոցները և այլն:
Պետական կառավարման մեթոդի
հասկացությունը և տեսակները
Օրինակ. իրավախախտի նկատմամբ հարկադրանքի
նշանակումը և անգամ կիրառումը մեկնաբանվում է, որպես
կառավարման ձև, եթե այն կարգավորման առարկա է
դիտարկվում բացառապես իրականացման
ընթացակարգերի տեսանկյունից (ինչպիսի՞ հարկադրանքի
միջոցներ կարող են կիրառվել, որքա՞ն կարող է տևել այս
կամ այն հարկադրանքի միջոցի կիրառումը, ո՞ւմ
նկատմամբ կարող է կիրառվել և այլն):
Մինչդեռ, նույն հարկադրանքը կարող է դիտարկվել, որպես
կառավարման մեթոդ, եթե կարգավորման առարկան են
կազմում այն հարցադրումները, որոնք առնչվում են՝
հարկադրանքի կիրառման ոլորտների, հետապնդվող
Պետական կառավարման մեթոդի
հասկացությունը և տեսակները

Պետական կառավարման մեթոդներն իրականացվում են


պետական կառավարչական գործունեության ընթացքում և
սերտորեն կապված են գործադիր իշխանության ճյուղի հետ։
Մեթոդները կարող են արտահայտվել վարքագծի
(գործունեության) կանոններ սահմանելու, գործունեության
ծրագիր հաստատելու և առանձին գործողություններ
իրականացնելու համար ցուցում տալու, ինչպես նաև
որոշակի գործողություն կատարելն արգելելու, գրանցման
գործողություններ կատարելու, վերահսկողություն և
հսկողություն իրականացնելու, կողմերի միջև ծագած
վեճերը լուծելու, վարչական հարկադրանքի միջոցներ
կիրառելու միջոցով և այլն։
Պետական կառավարման մեթոդի
հասկացությունը և տեսակները

Այսպիսով, պետական կառավարման


վարչաիրավական մեթոդը՝ կառավարման
սուբյեկտի կողմից օբյեկտի նկատմամբ
ներգործության եղանակների, հնարքների,
միջոցների, ձևերի համակցությունն է, որը
կիրառվում է կառավարման խնդիրների,
նպատակների և գործառույթների իրականացման
համար։
Այլ կերպ ասած, կառավարման մեթոդը կոնկրետ
միջոց է գործնականում լուծելու գործադիր
Պետական կառավարման մեթոդի
հասկացությունը և տեսակները
Պետական կառավարման (գործադիր իշխանության)
ոլորտում մեթոդների առանձնահատկություններով
պայմանավորված, դրանք բաժանվում են երկու մեծ
խմբերի՝ համոզման և հարկադրանքի միջոցների։
Տնտեսության կառավարման ոլորտում առավել
ընդունված է՝ տնտեսական և վարչարարության
միջոցների դասակարգումը:
Գործնականում համոզման ու հարկադրանքի միջոցները
միմյանց չեն հակադրվում, ընդհակառակը` դրանք
փոխկապակցված պետական կառավարման մեթոդներ
են և օժանդակում են պետական կարգապահության ու
իրավակարգի ամրապնդմանը։
Ընդհանուր բնորոշմամբ համոզումը՝ կառավարման օբյեկտի
կամքի ձևավորման կամ փոխակերպման նպատակով՝
բացատրական, դաստիարակչական կամ կազմակերպչական
միջոցների օգտագործումն է։ Համոզման մեթոդներն ազդակ
են հանդիսանում պետական կառավարման գործունեության
հարաբերություններում պատշաճ վարքագիծ դրսևորելու
նկատառումով։ Բացի այդ, քաղաքացիների
ինքնակարգավորման, ինքնավերահսկողության, պարտքի
զգացման դաստիարակության ասպարեզում կարևոր
դերակատարություն ունեն համոզման բազմազան ձևերը,
օրինակ, ուսուցումը, քարոզչությունը, հանրահավաքները,
ժողովները, մամուլի ասուլիսները և հարցազրույցները,
ինչպես նաև պաշտոնատար անձանց հանդիպումները
բնակչության, իրենց ընտրողներ հետ և այլն։ Ավելին,
համոզման ձևերից են նաև բացատրությունը,
դաստիարակությունը, խրախուսումը, ինչպես նաև
Հարկադրանքն առհասարակ հանդիսանում է իրավակարգի
պահպանման միջոց և պետական գործունեության մեթոդ։
Իրավական հարկադրանքը պետք է կիրառվի իրավական
նորմերի հիման վրա և, որպես կանոն, դրանց խախտման
կապակցությամբ։ Իրավական հարկադրանքը կիրառվում է,
որպես կանոն, իրավունքի կոնկրետ այն սուբյեկտների
նկատմամբ, որոնք խախտել են իրավունքի նորմերը։
Եթե չկա ոչ իրավաչափ գործողություն, ապա, որպես կանոն,
չկա նաև հարկադրանքի կիրառման անհրաժեշտություն։
Սակայն առանձին դեպքերում, երբ հարկ է ձեռնարկել
կանխարգելիչ միջոցներ, իրավական հարկադրանքի
միջոցներ են կիրառվում նաև իրավախախտում թույլ չտված
անձանց նկատմամբ. օրինակ թռիչքային կանոններով
նախատեսված է բոլոր ուղևորների և նրանց ուղեբեռերի
զննություն, ինչը բնավ թելադրված չէ ուղևորների կողմից
Հարկադրանքը՝ պետական կառավարման մեթոդ է, որը
արտահայտվում է կառավարման օբյեկտի վարքագծի
վրա իրավունքի նորմերով կարգավորված արտաքին
ազդեցությամբ։ Հարկադրանքի տեսակներից են՝
քրեականը, վարչականը, կարգապահականը,
նյութականը, քաղաքացիաիրավականը։
Իրավական հարկադրանքի միջոցները բազմազան են և
ըստ սուբյեկտների՝ կարելի է դասակագել պետական-
իրավական և հասարակական-իրավական
հարկադրանքի տեսակների։ Պետական-իրավական
հարկադրանքն իր հերթին լինում է դատական և
արտադատական։ Պետական կառավարման
մարմինները (պաշտոնատար անձինք) մասնակցում են
տարբեր տեսակի հարկադրանքի միջոցների
Իրավաբանական գրականության մեջ մասնագետների
մեծամասնությունը վարչաիրավական մեթոդները`
պետական-կառավարչական ներգործության
բովանդակությանը համապատասխան,
դասակարգում է երկու խմբի` վարչարարական
(ուղղակի) և տնտեսական (անուղղակի)։
Վարչական ներգործության մեթոդները, որոնք
երաշխավորված են իշխանական, կառավարող
վարչական հարկադրանքով, համարվում են
վարչարարական մեթոդներ։ Նման դեպքում
պետական կառավարման սուբյեկտն իր
լիազորությունների շրջանակում ընդունում է
հրամայական բնույթի կառավարման ակտեր, որոնք
պարտադիր են կատարման կառավարման օբյեկտի
Տնտեսական մեթոդները` տնտեսական միջոցներ,
հնարքներ և լծակներ են, որոնք օգտագործվում են
գործադիր իշխանության (պետական կառավարման)
պատշաճ արդյունավետությունն ապահովելու
նպատակով։ Տնտեսական մեթոդները բնորոշվում են
նաև, որպես կառավարման համապատասխան
օբյեկտների նկատմամբ պետական կառավարման
գործունեության սուբյեկտի կողմից տնտեսական
(անուղղակի) ներգործության եղանակ կամ միջոց։ Ի
դեպ, դրանց օգնությամբ կառավարման սուբյեկտը
կառավարվողների նյութական շահերին ներգործելու
միջոցով ձգտում է հասնել նրանց պատշաճ
վարքագծին (գործունեությանը)` առանց
Շնորհակալություն
ՀՀ ոստիկանության կրթահամալիր,
ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետ,
Վարչական իրավունքի և ոստիկանության
վարչական գործունեության ամբիոնի
դասախոս,

Փաստաբանակալ պալատի անդամ՝


փաստաբան,

ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի


պաշտոնաթող տեղակալ, արդարադատության
գնդապետ

Ա. Հարությունյան

You might also like